ՀՅԴ. Համաներումը վկայում է իշխանությունների և ընդդիմության միջև պայմանավորվածության մասին

ՀՅԴ. Համաներումը վկայում է իշխանությունների և ընդդիմության միջև պայմանավորվածության մասին

PanARMENIAN.Net - Համաներումը պետք է կիրառվեր դեռևս երկու տարի առաջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, չնայած նրան, որ համաներումը բավական ուշացած քայլ էր, այն կարևոր է, քանի որ դրանով ինչ-որ կերպ կբարելավվի քրեակատարողական հիմնարկների դրությունը:

Նրա խոսքերով, համաներումը վկայում է իշխանությունների և ընդդիմության միջև պայմանավորվածության մասին: Եթե պայմանավորվածության արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը քննարկման առարկա դառնան խորհրդարանում, ապա հայ ժողովուրդը կկանգնի նոր մարտահրավերի առաջ: Եթե որոշում ընդունվի վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները և ընդունել Մադրիդյան սկզբունքները, ապա հետևանքները ողբալի կլինեն»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը 7 տարվա դատապարտման էր ենթարկվել 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մասսայական անկարգություններ կազմակերպելու համար: Տևական ժամանակ նա գտնվել է փախուստի մեջ, հետո հանձնվել է իրավապահ մարմիններին և 2010թ. մարտին դատապարտվել 7 տարվա ազատազրկման ՀՀ ՔՕ 215 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում):

Երեկ ազատ է արձակվել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա դատապարտված էր 8 տարվա ազատազրկման ապօրինի զենք պահելու համար և ազատազրկման մեջ էր 2008թ. մարտից:

ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---