ԱՄՆ-ում բացահայտվել է հանցավոր խումբ, որի մեջ մտել են հայեր28 մայիսի 2011 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դաշնային մարմինները Արևմտյան Վիրջինա նահանգում ձերբակալել են Ռուսաստանից երեք եկվորների, որոնցից երկուսը հայեր են: Ինչպես հաղորդել է տեղի WSAZ NewsChannel 3 հեռուստաալիքը, մեջբերելով դաշնային դատախազ Բուտ Գուիդվինին, ձերբակալվածներին կասկածում են բժշկական ապահովագրության հետ կապված խարդախության մեջ: Հանցավոր խումբը, որի մեջ մտել են Իգոր Շևչուկը, Արսեն Բեջանյանը և Սարգիս Թադևոսյանը, գործելով Չարլսթոն քաղաքում, մտադրվել են ստանալ մի քանի միլիոն դոլար բժշկական պահովագրական վճարներ ստանալու կեղծ հայցերով: Այդ նպատակով նրանք Չարլսթոն քաղաքում վարձակալել են գրասենյակ և ստեղծել մի քանի կեղծ ընկերություններ, որոնց հաշվին կեղծ ապահովագրական հայցերով պետք է փոխանցվեր 4 միլիոն դոլար: «Մենք նրանց ժամանակին ենք բռնել, այնպես որ փողերը չեն ընկել վատ տղաների ձեռքը»,- ասել է Գուդվինը: Դատավորը հրաժարվել է բաց թողնել նրանց գրավի դիմաց երկրից մեկնելու ռիսկի հետ կապված, հաղորդում է «Օբոզրեվատելը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |