29 մայիսի 2011 - 16:31 AMT
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի հաղթող դարձավ

«Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» հանրահայտ «Ուեմբլիում»` Չեմպիոնների լիգայի հաղթող դարձավ: «Բարսելոնայից» աչքի ընկան Լիոնել Մեսսին, Դավիդ Վիլլան և Պեդրոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդից»` Ուեյն Ռունին: «Մարզիչ աշխատելու ողջ ժամանակվա ընթացքում սա ամենաուժեղ մրցակիցն է, որին հետ ես բախվել եմ: Կարծում եմ` բոլորը կհամաձայնեն դրա հետ, և ես դա շատ լավ հասկանում եմ: Ծանր է այդպես պարտվելը, բայց դեռ ոչ ոք մեր դեմ նման պայքար չէր ծավալել: «Բարսելոնայի» համար մեծ ժամանակներ են, և նա լիովին արժանի է դրան, որովհետև խաղում է հենց այնպես, ինչպես պետք է խաղալ ֆուտբոլ»,- խաղից հետո նշել է անգլիացիների մարզիչ, սըր Ալեքս Ֆերգյուսոնը:

Հարկ է նշել, որ «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն հանդիպել են երկու տարի առաջ ամենահեղինակավոր եվրոպական ակումբային առաջնության եզրափակչում, և 2009 թվականին կրկին հաղթող ճանաչվեց «Բարսելոնան»` 2:0: Այն բանից հետո, երբ Եվրոպական չեմպիոնների գավաթը վերափոխվեց Չեմպիոնների լիգայի, «Բարսելոնան» երրորդ անգամ է հաղթում այս առաջնությունում` այդ ցուցանիշով հավասարվելով մադրիդյան «Ռեալին» և իտալական «Միլանին»: Իսկ եթե հավի առնենք նաև Չեմպիոնների գավաթը, ապա սա «Բարսելոնայի» չորրորդ հաղթանակն է ամենահեղինակավոր եվրոպական ակումբային առաջնությունում: