Սիրիական զորքերը տանկերի օգնությամբ մուտք են գործել Ռասթան և Թալբիսեխ քաղաքներ, կան զոհեր

Սիրիական զորքերը տանկերի օգնությամբ մուտք են գործել Ռասթան և Թալբիսեխ քաղաքներ, կան զոհեր

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը տանկերի օգնությամբ մուտք են գործել Հոմս գավառի երկու քաղաքներ` Ռասթան և Թալբիսեխ: Ռեյթեր գործակալությունը, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, որ Ռասթանում երկու զոհ կա, տասնյակ մարդիկ վիրավոր են: Սիրիական զորքերը տանկերի ուղեկցությամբ կիրակի առավոտյան շրջապատել են Ռասթանն ու Թալբիսեխը, որտեղ հակակառավարական ցույցեր էին տեղի ունենում, և մտնելով 80 հազ. մարդ բնակչությամբ Ռասթան` զինծառայողները քաղաքի փողոցներում գնդացրային կրակ են բացել: Associated Press-ի տվյալներով, քաղաքները կորցրել են կապն արտաքին աշխարհի հետ, քանի որ հեռախոսակապի լարերը կտրել են, և քաղաքները պաշարման մեջ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---