Քադդաֆին կհրաժարվի իշխանությունից, եթե իրեն թույլ տան դա պատվով անել, հաղորդում է արաբական թերթը

Քադդաֆին կհրաժարվի իշխանությունից, եթե իրեն թույլ տան դա պատվով անել, հաղորդում է արաբական թերթը

PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին պատրաստ է հրաժարվել պաշտոնից` պայմանով, որ իրեն և իր ընտանիքի անդամներին անվտանգության երաշխիքներ կտան: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով արաբական «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթին: «Գնդապետ Քադդաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը գլխավորում է կառավարության ներկայացուցիչների և պաշտոնական անձանց աշխատանքային խումբը, որը զբաղվում է լիբիական ճգնաժամի լուծման որոնումներով, ինչը նախատեսում է նրա հոր անվտանգ և արժանապատիվ հեռացումն իշխանությունից»,- գրում է թերթը` վկայակոչելով լիբիական առաջնորդին մոտ աղբյուրը: Աղբյուրի խոսքով` չնայած, որ իր բոլոր հրապարակային հայտարարություններում Քադդաֆին և նրա մտերիմ օգնականները հերքում են հեռանալու գաղափարը, գոյություն ունեն նաև կապի այլ, գաղտնի ուղիներ, որոնոցով քննարկվում են այդ հարցերը: «Քադդաֆին շահագրգռված է արժանապատվորեն հեռանալ իշխանությունից, որի դեպքում կբացառվեր իր ընտանիքի անդամների և համախոհների հետապնդումը,- ընդգծում է հրատարակությունը: - Նա պայքարում է նաև այն բանի համար, որպեսզի ապագայում իրեն ոչ մի հանգամանքներում չհետապնդեն միջազգային հարթակում:

Միևնույն ժամանակ թերթը մատնանշում է, որ Քադդաֆիի ընտանիքի և մտերիմ շրջապատի ներսում այդ հարցի շուրջ համաձայնություն չկա: «Մի մասն առաջարկում է մինչև վերջին փամփուշտն ու արյան վերջին կաթիլը շարունակել պայքարը, մյուսները վստահ են, որ հեռանալու ժամանակն է»,- գրում է «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթը:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը, կոալիցիոն ուժերի այս գործողությանը, մասնավորապես, մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան, Նորվեգիան: Գործողության հրամանատարը ներկայումս ՆԱՏՕ-ն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---