30 մայիսի 2011 - 10:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դիկ Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ խաղին հրավիրել է նոր ֆուտբոլիստների

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ EURO-2012-ի ընտրական խաղի և Կամերունի հավաքականի հետ ընկերական հանդիպման համար հավաքական է հրավիրել երկու նոր ֆուտբոլիստների` Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ալեքսանդր Շեշուկովին և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ալեքսանդր Ռյազանցևին, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Ռուսաստանի հավաքականը հավաքվելու է «Բալչուգ Կեմպինսկի» հյուրանոցում և պատրաստվելու է խաղին: Ռուսաստան-Հայաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում:

ՖՈՏՈՇԱՐՔ