30 մայիսի 2011 - 15:16 AMT
Հայաստանի հավաքականի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը Գազյանտեպեի մրցաշարում գրավել է առաջին տեղը

Հայաստանի հավաքականի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը մայիսի 30-ին վերադարձել է Թուրքիայից, որտեղ մասնակցել է միջազգային մրցաշարերի:

Ամիրաղյանը մայիսի 13-20-ը Իզմիրում ելույթ է ունեցել ITF Futures մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը կազմել է 25 000 դոլար, զուգախաղում նա հասել է կիսաեզրափակիչ, բայց այնտեղ պարտվել է:

Իսկ մրցաշարում, որը տեղի է ունեցել Գազյանտեպեում մայիսի 23-29-ը, Անի Ամիրաղյան-Բաշաք Էրդա զույգը դուրս է եկել եզրափակիչ և դարձել մրցաշարի հաղթող: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 10 000 դոլար, PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: