Մոսկվայում Մեծ սաղավարտի խաղարկությունում հայ ձյուդոիստներն իրենց ելույթներն ավարտել են 5-րդ տեղում30 մայիսի 2011 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել «Մեծ սաղավարտի» խաղարկությունը, որտեղ խաղարկվել են 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային միավորները: Մրցույթին մասնակցել են 463 ձյուդոիստներ 63 երկրներից: Հայաստանը ներկայացնում էին աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր և աշխարհի գավաթակիր Հովհաննես Դավթյանն ու Գոռ Հարությունյանը (երկուսն էլ 60 կգ քաշային կարգում) և աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը (66 կգ քաշային կարգում): Դավթյանը երեք մենամարտ է անցկացրել, երկուսում հաղթանակ տանելով: Երրորդ մենամարտում նա պարտվել է Սոֆին Միլոշին Ֆրանսիայից: Դավթյանն ավարտել է իր ելույթները հինգերորդ հորիզոնականում: Հինգերորդ տեղը գրավեց նաև Նազարյանը, որը երեք մենամարտ է անցկացրել և պարտություն կրել Մոսա Մոգուշկովից (ՌԴ): Հայաստանի երրորդ ներկայացուցիչն անհաջող է ելույթ ունեցել և չի կարողացել օլիմպիական միավորներ վաստակել Հայստանի հավաքականի համար: Մրցաշարից հետո Դավթյանն ու Նազարյանը կմեկնեն Բուխարեստ, որտեղ հունիսի 4-5-ը տեղի կունենա Աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |