Ռազմական հոգեբան. Կազանում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումն ուղղված կլինի պատերազմի կանխարգելմանը

Ռազմական հոգեբան. Կազանում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումն ուղղված կլինի պատերազմի կանխարգելմանը

PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումն ուղղված է լինելու պատերազմի կանխարգելմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:«Իմ կարծիքով, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվելու ռազմական գործողությունները բացառելու մասին: Հավանաբար ընդունվելու է ինչ-որ հռչակագիր, հայտարարություն, որով արձանագրվելու է, որ պատերազմն անընդունելի է»,- ասել է Ջամալյանը:

Ռազմական հոգեբանի խոսքերով, Ադրբեջանը հասկանում է, որ միջազգային դրությունը բարենպաստ չէ ռազմական գործողությունների վերսկսման համար և որ հայկական կողմն այդքան թույլ չէ, որպեսզի ադրբեջանական բանակին հաջողվի սկսել և ավարտել կայծակնային պատերազմ: «Հետևաբար, Կազանի հանդիպումն ինչ-որ կերպ երկրորդ պլան կմղնի պատերազմի վերսկսման հնարավորությունը»,- ասել է ռազմական հոգեբանը:

Ինչպես նշել է փորձագետը. Ադրբեջանն ամեն դեպքում չի գնա պատերազմի, այլ ապակայունացնելու է իրավիճակը շփման գծում: Հոգեբանի կարծիքով, դա ընդմանեը հայկական կողմի վրա հոգեբանորեն ազդելու միջոց է և ոչ ավելին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---