31 մայիսի 2011 - 14:48 AMT
The Independent. Թուրքական բանակը պատրաստվում է մտնել Սիրիա

Սիրիայում քաղաքացիական պատերազմը և փախստականների հոսքը դեպի Թուրքիա կանխարգելելու համար թուրքական բանակը պատրաստվում է մտնել Սիրիա և այնտեղ ստեղծել անվտանգության գոտի: Այդ մասին գրում է բրիտանական The Independent հրատարակության լրագրող Ռոբերտ Ֆիսքը:

«Թուրքիայի իշխանությունները վրդովված են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պահվածքից այն բանի համար, որ նա խախտել է Անկարային տված խոստումը զինվորականներից փողոցներից հեռացնելու և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ: Սիրիայում ժողովրդական հուզումների ժամանակ թուրքական իշխանությունները Սիրիա են ուղարկել երկու պատվիրակություն: Թուրքերը պնդում են, որ ալ Ասադը խոստացել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի փողոցներից հեռացնել զինվորականներին և վերջ տալ բռնությանը, սակայն դա չի արել»,- գրում է Ֆիսքը:

Նրա վարկածի համաձայն, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբում մշակվել է հատուկ պլան, որի համաձայն թուրքական ստորաբաժանումները Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտի:

Վերջերս իսրայելական Debka կայքը հաղորդել է, որ Սիրիայի նախագահը սկսել է կորցնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությւոնը: Էրդողանը նունիսկ հրահանգ է տվել առաջիկայում խզել հարաբերությունները Դամասկոսի հետ: