«Հայաստան» համահայկական հիմնադրամը կսկսի նոր մեթոդներ կիրառել դրամահավաքի համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կսկսի նոր մեթոդներ կիրառել դրամահավաքի համար

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը մտադիր է նոր մեթոդներ կիրառել ֆինանսական միջոցների հանգանակման համար: Այդ մասին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի շրջանակներում հայտնել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա հաղորդել է, որ նորույթ կդառնա հատուկ Visa քարտերի ստեղծումը, որոնց օգնությամբ մարդիկ կկարողանան ֆինանսական միջոցներ նվիրաբերել հիմնադրամի նախագծերի իրականացման համար: Ինչպես նշել է Վարդանյանը, այս առիթով արդեն որոշակի համաձայնություն է ձեռք բերվել հայկական բանկերից մեկի հետ: Սակայն Հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարվեց նշել բանկի անունը` խոստանալով, որ բանկի անունը կհրապարակի տարվա վերջին, երբ քարտերն արդեն հասանելի կլինեն:

Ընդ որում` Արա Վարդանյանը հաղորդել է, որ «Հայաստան» հիմնադրամն արդեն կիրառել է դրամահավաքի բոլոր միջոցները, որոնցով առաջնորդվում էին նաև մյուս բարեգործական հիմնադրամները, այդ թվում` SMS նվիրատվությունները, համերգները, բարեգործական ընթրիքները:

5  31.05.11 - "Հայաստան" հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20րդ նիստը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---