2010 թվականին «Հայաստան» հիմնադրամը $15 մլն է ծախսել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրի համար

2010 թվականին «Հայաստան» հիմնադրամը $15 մլն է ծախսել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրի համար

PanARMENIAN.Net - 2010 թվականին «Հայաստան» հիմնադրամը $15 մլն է ծախսել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրի համար: Այդ մասին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի շրջանակներում լրագրողներին հայտնել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա հաղորդել է, որ այդ ծրագրերի մի մասն արդեն իրագործվել է, մյուս մասը իրագործման փուլում է գտնվում: Վարդանյանի խոսքով` ներկայումս հիմնադրամը զբաղվում է խոշոր քաղաքներում ջրամատակարարման խնդրի լուծմամբ, որից հետո ձեռնամուխ կլինի գյուղական համայնքներում ծրագրի իրականացմանը:

Արա Վարդանյանը հաղորդել է, որ անհրաժեշտ է շարունակել Հայաստանի և Արցախի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ապահովման ծրագրերը, և չի բացառվում, որ 2011 թվականին ևս հիմնադրամի ծրագրերը կիրականացվեն «Ջուրը կյանք է» կարգախոսով:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հաղորդել է նաև, որ «Հայաստանն» իր գործունեության 19 տարվա ընթացքում Հայաստանում և Արցախում $225 մլն չափով ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր է իրականացրել:

5  31.05.11 - "Հայաստան" հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20րդ նիստը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---