«Երևանյան Հեռանկարներ» միջազգային փառատոնը մեկնարկում է «Գրեմմիի» մրցանակակիր «King’s Singers»-ի համերգով31 մայիսի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան Հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում կայանալու է բրիտանական «King’s Singers» խմբի համերգը: Հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի արժանացած այս խումբն իր ստեղծագործական ճանապարհին սահմանել է մի շարք ռեկորդներ թե' համերգային, թե' կրթական ծրագրերի ծավալով, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է ողջ մոլորակը, և' թե 2 միլիոն օրինակ կազմող տպագիր երաժշտական նյութի վաճառքով: «King’s Singers»-ը երևանյան իր առաջին այցի առթիվ պատրաստել է հազվագյուտ հարուստ ծրագիր. համերգի առաջին բաժնում կհնչեն միջնադարյան և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ երկրորդ մասում` կներկայացվեն հանրահայտ The Beatles, Queen խմբերի սիրված երգերը յուրահատուկ մատուցմամբ: «King’s Singers» խումբը կազմավորվել է 1960-ական թվականներին: Այն հանդիսանում է Անգլիայի թագավորական ընտանիքի միջոցառումների հյուրը: Խումբն իր պատմության ընթացքում կատարել է ավելի քան 150 ձայնագրություններ, կատարել դասական կոմպոզիտորների ավելի քան 200 ստեղծագործություններ, իսկ 2009 թ-ին արժանացել «Գրեմմի» մրցանակի: Փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |