ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթ է ունեցել համաներմամբ ազատ արձակված Նիկոլ Փաշինյանը 31 մայիսի 2011 - 19:39 AMT PanARMENIAN.Net - «Անգամ փակ ճանապարհները մեզ չեն խանգարի անցկացնել մեր այսօրվա հանրահավաքը», - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա հայտնել է, որ իշխանությունները փակել են Երևան տանող ճանապարհները, որպեսզի թույլ չտան ընդդիմության կողմնակիցների մասնակցությունը ՀԱԿ-ի հանրահավաքին: «Այսօր Հայաստանում տոն է, քանի որ մենք լուրջ քայլ ենք կատարել ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է Մանուկյանը: Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև համաներմամբ ազատ արձակված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ը կոնկրետ քաղաքական գործընթաց է սկսում Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով: Ինչպես նշել է Փաշինյանը, այդ պայքարի վերջնական նպատակը ազատ և անկախ Հայաստանն է: Փաշինյանն ընդգծել է, որ այդ նպատակի ճանապարհին մարտավարական նպատակներ են իրականացվում, ինչպիսիք են Ազատության հրապարակի ազատագրումը կամ քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նրա խոսքով` արտահերթ ընտրությունները իշխանությունների և ապագայի հանդեպ ժողովրդի վստահությունը վերականգնելու միակ միջոցն է: 16 31.05.11 - Ազատության հրապարակ. Ընդդիմության հանրահավաքը ազատ արձակված Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի մասնակցությամբ Հայ ազգային կոնգրես 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |