ՀԱԿ առաջնորդը շնորհավորել է ընդդիմության կողմնակիցներին իշխանության առջեւ դրած պահանջների կատարման առթիվ 31 մայիսի 2011 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոյսանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, շնորհավորել է հավաքվածներին «իշխանության առջեւ դրած երեք կարեւորագույն պահանջների կատարման առթիվ», ինչը, ըստ նրա, պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։ «Անշուշտ, դրանում իրենց որոշակի դերն են խաղացել նաեւ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների վրա միջազգային հանրության գործադրած ճնշումները, որոնց ազդեցությունը, սակայն, չպետք է չափազանցել, քանի որ նրանք տեղի չէին ունենա, եթե Հայաստանում չլիներ այնպիսի հզոր ընդդիմություն, ինչպիսին Հայ Ազգային Կոնգրեսն է, և եթե չլիներ վերջինիս գլխավորությամբ բռնապետության դեմ ծառացած ժողովրդի տեւական պայքարը»,- ասել է ՀԱԿ առաջնորդը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |