Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

PanARMENIAN.Net - Եթե այսօր բնությունը տաք ու արևոտ օր է պարգևել, ապա դա կրկնակի ուրախալի է, քանի որ ամռան առաջին օրը շատ երկրներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրն ամենահին միջազգային տոներից մեկն է: Այս օրը նշելու մասին որոշումն ընդունվել է 1925թ. Ժնևում կայացած Համաշխարհային խորհրդաժողովում` նվիրված երեխաների բարեկեցության հարցերին: Պատմությունը լռում է այն մասին, թե ինչու այդ մանկական տոնը որոշվեց նշել հենց հունիսի 1-ին:

Վարկածներից մեկի համաձայն, Սան-Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը չինացի որբ երեխաների է հավաքել և նրանց համար կազմակերպել Դուան-ու ցզե տոնակատարությունը (Վիշապ-նավակների փառատոն), որը տեղի ունեցավ հենց հունիսի 1-ին: Երջանիկ պատահականությամբ օրը համընկավ Ժնևում «մանկական» խորհրդաժողովի անցկացման ժամանակի հետ:

Հարկ է նշել, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնելու որոշումը հաստատվել է 1949 թվականի նոյոմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կոնգրեսի որոշմամբ: Առաջին անգամ «Երեխաների պաշտպանության միջազգային օրը» նշվել է 1950 թվականին:

Բացի դրանից երեխաներին են նվիրված «Երեխայի համաշարհային օրը» (նոյեմբերի 20) և «Աֆրիկայի երեխաների պաշտպանության օրը» (հունիսի 16):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---