1 հունիսի 2011 - 11:56 AMT
Twitter-ը ներկայացնում է նոր Follow կոճակ

Twitter-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ Twitter-ը գործարկել է նոր Follow (հետևել) կոճակ։ Այն հնարավորություն է տալիս միանգամից հետևել Twitter account-ներ անմիջապես այցելած կայքից։ Կոճակը պետք է ավելացնել կայքերում։

«Երբ դուք հետևում եք ձեզ հետաքրքրող account-ներ Twitter-ում, հեշտությամբ տեղեկանում եք account-ի թարմացումներին։ Ընկերությունների համար նոր Follow կոճակի ավելացումը սեփական կայքերում հիանալի միջոց է միշտ տեղեկացված պահել ընթերցողին սեփական նորություններին, քանի որ ընթերցողը կհետևի դրանք անմիջապես նրանց Twitter account-ից»,- գրում է Twitter-ի պաշտոնական բլոգը։

Ավելի քան 50 Ամերիկյան լրատվական կայքեր արդեն ավելացրել են Follow կոճակն իրենց կայքերին։

Կից լինք՝ twitter.com/followbutton