1 հունիսի 2011 - 12:12 AMT
Յուրա Մովսիսյան. Պետերբուրգում մենք կցուցադրենք ավելի գեղեցիկ խաղ, քան Երևանում

«Մենք անհամբերությամբ սպասում ենք հունիսի 4-ին, տղաները տրամադրված են ռուսների հետ խաղին: Կարծումեմ, որ Պետերբուրգում մենք ավելի գեղեցիկ խաղ կցուցադրենք, քան Երևանում»,- ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը` խոսելով Ռուսաստան-Հայաստան հանդիպման մասին:

Հայաստանի հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում սկսել է պատրաստվել այդ խաղին մայիսի 31-ից և արդեն հունիսի 3-ին մեկնելու է Սանկտ Պետերբուրգ:

Մովսիսյանի խոսքերով, թիմերն արդեն ծանոթ են և գիտեն միմյանց թույլ և ուժեղ կողմերը. «Մեզ համար գլխավորը թիմային ոգին է, և մենք ամեն ինչ կանենք մեր երկրպագուներին ուրախացնելու համար»:

Ֆուտբոլիստին անհանգստացնում էր աքիլլեսյան ջլերի վնասվածքը, բայց, նրա խոսքերով, նա արդեն բուժվել է և իրեն լավ է զգում: «Ամեն ինչ կարգին է, ցավերն արդեն անցել են և ես լավագույն մարզավիճակում եմ: Կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում կարող եմ դաշտում լինել ողջ 90 րոպեն»,- ասել է նա: