1 հունիսի 2011 - 13:36 AMT
Հայաստանում մեկնարկեցին ընդունելության քննությունները

Այսօր Երևանի պետական համալսարանում մեկնարկեցին 2011-2012 ուսումնական տարվա ընդունելության քննությունները: Քննաշրջանը մեկնարկեց Ռուսաց լեզու և քիմիա առարկաների քննություններով: Ռուսաց լեզու առարկային քննություն հանձնելու հայտ ներկայացրել են 81 դիմորդ, քիմիա առարկային ` 102:

Քննությունների անցկացման համար յուրաքանչյուր մարզում ձևավորվել է մեկական քննակենտրոն` այսպիսով ամբողջ ՀՀ տարածքում կգործի 11 քննական կենտրոն:

Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, քննասենյակներում տեղադրվել են տեսախցիկներ, խլացուցիչներ և անհրաժեշտ այլ առարկաներ:

Նշենք, որ այս տարի առաջին անգամ Հայաստանի 1400-ից ավելի հանրակրթական դպրոցներ շրջանավարտներ չեն ունեցել` 2001-ին հանրակրթության 12-ամյա համակարգի անցնելու հետևանքով:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գնահատման և Թեսթավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, այս տարի միասնական ընդունելության քննությունների առաջին փուլին կմասնակցի 1209 դիմորդ: