1 հունիսի 2011 - 13:48 AMT
Իգոր Սեմշով. Հայաստանի հավաքականը բավական միջին, հավասար, բայց մարտունակ թիմ է

«Հայաստանի հավաքականը բավական միջին, հավասար, բայց մարտունակ թիմ է: Հիմա ընդհանրապես թույլ մրցակիցներ չկան, և այդ մասին մենք պետք է լավ հիշենք: Մենք դիրքային մարզում ենք ունեցել, ուստի ուշադրություն չենք դարձնել մրցակցին, չենք խոսել նրա մասին: Դա ուղղակի խաղին պատրաստվելու սկզբնական փուլ է»,- Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Իգոր Սեմշովի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հաղորդել է, որ ռուսական թիմում մթնոլորտը ջերմ է և բոլորը մարտական են տրամադրված:

«Լոկոմոտիվի» պաշտպան Ռոման Շիշկինը նույնպես հայտարարել է, որ ռուսական հավաքականում «բոլոր տղաները լավն են»:

Խոսելով հայերի հետ խաղից իր սպասումների մասին` նա նշել է, որ նա «իհարկե, կցանկանար կատարել «չափանիշները»: