Թուրքիայում զբոսաշրջիկներին մոլորեցնում են հայկական հուշարձանների վերաբերյալ

Թուրքիայում զբոսաշրջիկներին մոլորեցնում են հայկական հուշարձանների վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Թուրքիայում մշակութային հուշարձանների մոտ տեղադրված ցուցանակները չեն օգնում զբոսաշրջիկներին, այլ մոլորեցնում են նրան: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել արևելագետ Րաֆֆիի Քորթոշյանը: Նրա խոսքերով, այդ ցուցանակների վրա հայկական հուշարձանները ներկայացվում են որպես թուրքական: Ինչպես նշել է արևելագետը, թուրքական կողմը հետևողական աշխատանք է տանում հայկական հյուշարձանների ոչնչացման և յուրացման ուղղությամբ:

Այդ առումով Րաֆիի Քորթոշյանն ընդգծել է, որ հայկական հետքի վերացումը մասնավորապես նկատվում է Անի քաղաքում, որտեղ թուրքերն անցկացնում են հուշարձանների վերականգնողական աշխատանքներ:

Իր հերթին հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մինչ օրս ոչ մի հայ մասնագետ չի մասնակցել Անի քաղաքի վերականգնման աշխատանքներին, իսկ հայկական հուշարձանների վերականգնման ժամանակ խեղաթյուրվում է ճարտարապետությունը: Կարապետյանի խոսքերով, եթե վերականգնողական աշխատանքներին մասնակցեն հայ փորձագետներ, ապա դա հնարավոր կլինի կանխարգելել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---