Հայ մասնագետները պնդում են, որ առանց նրանց մասնակցության Անի քաղաքի վերականգնումն արդյունավետ չի լինի

Հայ մասնագետները պնդում են, որ առանց նրանց մասնակցության Անի քաղաքի վերականգնումն արդյունավետ չի լինի

PanARMENIAN.Net - Արևմտյան Հայաստանում հայկական հուշարձանների վերականգնումը խոսում է այն մասին, որ թուրքական կառավարության քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ փոխվել է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ճարտարագետ Աշոտ Հակոբյանը: Սակայն, նրա խոսքերով, հուշարձանների վերականգնման աշխատանքները չեն կարող արդյունավետ լինել, քանի որ դրանց չեն մասնակցում հայ մասնագետները:

«Արդյունքում լիովին աղավաղվում է հայկական ճարտարապետությունը: Օրինակ, Անի քաղաքում Պարոնի պալատի վերականգնման ժամանակ թուրք մասնագետները չեն հետևել հայկական ճարտարապետության հիմնական կանոններին, և արդյունքում մենք տեսնում ենք բոլորովին այլ կառույց»,- ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---