1 հունիսի 2011 - 16:13 AMT
Գագիկ Մինասյանը հուսով է, որ 2011-ի արդյունքներով բյուջեի դեֆիցիտը կլինի 3 տոկոս

Հայաստանի Ազգային ժողովի մշտական ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը 2011-ի արդյունքներով կանխատեսում է բյուջեի դեֆիցիտի ցուցանիշ 3 տոկոսի մակարդակում: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 1-ին Երևանում մամլո ասուլիսում:

Նրա խոսքերով, Հայաստանն ունեցել է բյուջետային դեֆիցիտի բավական բարձր ցուցանիշ ՀՆԱ նկատմամբ ճգնաժամային 2009-ին, որը պայմանավորված է եղել նրանով, որ պետությունը պարտավորվել է չկրճատել սոցիալական ծախսերը` չնայած պետեկամուտների կրճատմանը:

Գագիկ Մինասյանը նաև նշել է, որ այս տարի բյուջեի կատարումն ընթանում է օրենքի համաձայն, նշելով, որ 2011-ի առաջին 4 ամսում բյուջեի եկամուտներն աճել են 9 տոկոսով անցյալ տարվա նույն շրջանի համեմատ, հարկային եկամուտները` 10 տոկոսով, ծախսերը` 6 տոկոսով:

Հայաստանի պետական բոյւջեն 2011-ի հունվար-ապրիլին կատարվել է 2.4 մլրդ դրամ դեիֆիցիտով հաշվետու շրջանի համար նախատեսված 56.2 մլրդ դրամի փոխարեն: Բյուջեի դեիֆիցիտը 2011-ին պլանավորված է 148.6 մլրդ դրամի չափով: