1 հունիսի 2011 - 16:15 AMT
Վրաստանի գավաթի բաց առաջնությունում Հայաստանը կներկայացնեն երեք սուսերամարտիկներ

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2011-ի հունիսի 10-12-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում կայանալու է սուսերամարտի Վրաստանի գավաթի բաց առաջնություն, որին մասնակցելու են Հայաստանի մեծահասակների հավաքականի 3 անդամներ՝ Արմենակ Գասպարյանը` ճկասուսեր, Միքայել Ղազարյանը` խոցասուսեր, Էդգար Ավետիսյանը` խոցասուսեր զենքաձևերում: Հավաքականի մարզիչն է Անդրանիկ Արազյանը:

Հունիսի 17-20-ը Քութաիսի քաղաքում կայանալու է երիտասարդների միջազգային մրցաշար, որտեղ նաև մասնակցելու են հայ երիտասարդ մարզիկները, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասադրության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: