1 հունիսի 2011 - 17:26 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հունիսի 1-ին «Հայփոստը» մի շարք նամականիշներ է մարել ու շրջանառության մեջ դրել

Հունիսի 1-ին, Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստի շրջանակում, որն անց է կացվում Երեւանում, մարվեցին եւ շրջանառության մեջ դրվեցին «Հայփոստի» թողարկած նամականիշ եւ գեղաթերթիկ` նվիրված Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) ստեղծման 20-ամյակին:

Միաժամանակ մարվեցին եւ շրջանառության մեջ դրվեցին Հայաստան – Ռուսաստան եւ Հայաստան – Բելառուս համատեղ թողարկման 2-ական նամականիշ:

Մարումների պաշտոնական արարողությունն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, ԿՏՀ Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շչոգոլեվը եւ Բելառուսի Հանրապետության Կապի եւ տեղեկատվայնացման նախարար Նիկոլայ Պանտելեյը:

ԿՏՀ-ի 20-ամյակին նվիրված նամականիշին պատկերված է ԿՏՀ-ի սիմվոլիկան: Անվանագինը 200 դրամ է և տպագրվել է Կանադայի Lowe Martin Group տպարանում 40.000 հատ տպաքանակով

Հայաստան – Ռուսաստան համատեղ թողարկման նամականիշերին պատկերված են Հովհաննես Թումանյանն ու Վալերի Բրյուսովը, որոնցից յուրաքանյուրի անվանագները` համապատասխանաբան 120 եւ 230 դրամ: Դրանք տպագրվել են 27.000 տպաքանակով յուրաքանչյուրը Կանադայի Lowe Martin Group տպարանում

Հայաստան – Բելառուս համատեղ թողարկման նամականիշերին պատկերված են` ՀՀ Ազգային պատկերասրահի շենքն ու Երեւանի զինանշանը, Մինսկի Քաղաքի Դարպասները եւ Մինսկի զինանշանը:

Անվանագները` 200-ական դրամ, tպաքանակը` 21.000 յուրաքանչյուրից: Այս Նամականիշերը ևս տպագրվել են Lowe Martin Group-ում:

ՖՈՏՈՇԱՐՔ