Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ ներկայացուցչին երկրին աջակցելու համար

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ ներկայացուցչին երկրին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական և արդյունավետ օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության առաջիկա ծրագրերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---