1 հունիսի 2011 - 17:38 AMT
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կազմակերպել են տոն երեխաների համար

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ՎՏԲ-Հայաստան բանկը Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ համատեղ գեղեցիկ տոն պարգևեց մանկատան սաներին և աշխատակիցների երեխաներին:

Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան բանկը և ՀԷՑ-ը Գավառ քաղաքի հատուկ կարիքավոր երեխաների համար դպրոցի, Վանաձոր քաղաքի մանկատան, Երևան քաղաքի «Մայր Թերեզայի» մանկատան և իրենց աշխատակիցների երեխաներին հրավիրել էին «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ կազմակերպվել էին բազմաբնույթ զվարճալի միջոցառումներ և հեքիաթային հերոսների մասնակցությամբ խաղեր: Խաղերից հետո բոլոր երեխաների համար «Մոսկվա» կինոթատրոնի «Կապույտ» դահլիճում ցուցադրվեց «Ռիո» 3D մուլտիպլիկացիոն ֆիլմը: Միջոցառման ավարտին մանկատների բոլոր երեխաներին հանձնվեցին նվերներ: Կազմակերպիչների համար մեծ պարգև էր երեխաների ծիծաղը և զվարճանքը:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկով ասել է. «ՎՏԲ-Հայաստան բանկը հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների համար նման միջոցառումների և տարաբնույթ ակցիաների անցկացմանը: Արդեն մի քանի տարի շարունակ Բանկի հովանու ներքո է գտնվում Գավառ քաղաքի հատուկ կարիքավոր երեխաների համար դպրոցը: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ համատեղ մենք կարողացանք այսօր ուրախացնել երեխաներին: Մեր Բանկը միշտ կաջակցի և կկազմակերպի նման գեղեցիկ միջոցառումներ:»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Գլխավոր տնօրեն` Ե.Ա. Բիբին. «Աջակցությունը մանկատներին, ինչպես նաև հատուկ կարիքավոր երեխաներին մշտապես եղել է «ՀԷՑ» սոցիալական քաղաքականության առաջանային ուղղություններից: Արդեն 8 տարի է մենք աջակցում ենք Վանաձորի, Սպիտակի մանկատներին և փորձում ենք օգնել Երևան քաղաքի մանկատներին: Ես նույնպես ուրախ եմ, որ մենք ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին կարողացանք երեխաներին պարգևել նման գեղեցիկ և հետաքրքիր օր:»