Գագիկ Մինասյան. Դովիլի հայտարարությունը հայկական դիվանագիտության հաղթանակն է

Գագիկ Մինասյան. Դովիլի հայտարարությունը հայկական դիվանագիտության հաղթանակն է

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մինասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների դովիլյան հայտարարությունը համարում է հայկական դիվանագիտության հաջողությունը: Նա նշել է, որ եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների 2009թ. Ակվիլայի և 2010թ. Մուսկոկի հայտարարություններում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կոչն ուղղվում էր Հայաստանին և Ադրբեջանին, ապա Դովիլի հայտարարությունում կոչն ուղղված է հակամարտող կողմերին: «Ես գտնում եմ, որ սա չափազանց կարևոր փոփոխություն է, մեր դիվանագիտական հաղթանակներից մեկը»,- ընդգծել է Մինասյանը: Նա նկատել է, որ դա նշանակում է Ադրբեջանի այն հայեցակարգի ձախողումը, որ հակամարտության կողմերը միայն երկուսն են` չհաշված Լեռնային Ղարաբաղը:

Պատգամավորի կարծիքով, մյուս կարևոր կետն այն է, որ նախագահները հայտարարել են, թե հակամարտությունն ուժի մեթոդով լուծելու փորձը կդատապարտվի միջազգային հանրության կողմից, ինչը նախկինում չկար, ինչպես նաև «իրենց ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու» կոչը”:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: «Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---