1 հունիսի 2011 - 18:45 AMT
«Կոնվերս բանկն» առաջարկում է «Երջանիկ ծնող» հիփոթեքային վարկի ակցիան

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեկնարկում է «Երջանիկ ծնող» հիփոթեքային վարկի ակցիան:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, հունիսի 1-ից մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ն ընթացող ակցիան ուղղված է անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին, ովքեր կդիմեն հիփոթեքային վարկի համար։ Ակցիայի շրջանակներում վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, առավելագույնը 15 տարի ժամկետով և ընդամենը 20% կանխավճարով: Տարեկան տոկոսադրույքը սկսած 11%-ից, վարկառուներին բանկի կողմից սպասվում են հաճելի անակնկալներ:

«Այս ակցիայով «Կոնվերս բանկը» նպաստավոր պայմաններ է ստեղծում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ։