1 հունիսի 2011 - 18:46 AMT
Ռուսաստան-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ստեֆան Լաննուան

Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության Ռուսաստան-Հայաստան նախընտրական հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարը կլինի Ստեֆան Լաննուան, այդ մասին հաղորդում է UEFA.com-ը:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Այս թիմերի առաջին հանդիպումը կայացավ Երևանում, և զրոյական հաշիվ գրանցվեց: B խմբում Ռուսաստանի հավաքականն ունի 10 միավոր և 2-րդ տեղում է, իսկ Հայաստանը 8 միավորով 4-րդն է: