Դավիթ Բակրաձե. ԱՄՆ-ը պետք է տեղեկացված լինի այն ամենի մասին, ինչ կատարվում է Վրաստանում

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ադեկվատ տեղեկացված լինեն այն ամենի մասին, ինչ կատարվում է Վրաստանում: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն` մեկնաբանելով Հռոմում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի առաջիկա հանդիպումը: Բակրաձեի խոսքով, ԱՄՆ-ը Վրաստանի գլխավոր միջազգային դաշնակիցն է, և երկրում շատ բան է կախված Միացյալ Նահանգների հաստատուն դիրքորոշումից և աջակցությունից: «Առաջին հերթին դա վերաբերում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի չճանաչմանը, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարներին: Ուստի մեզ համար որոշիչ նշանակություն ունի, որպեսզի ԱՄՆ վարչակազմն ադեկվատ կերպով տեղեկացված լինի այն ամենի մասին, ինչ կատարվում է Վրաստանում, բոլոր այն ռիսկերի մասին, որոնք գոյություն ունեն, մեր հայացքների մասին, թե ինչպես ենք մենք պատրաստվում շարունակել երկրի զարգացումը»,- ասել է Բակրաձեն, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:

Բայդենի և Սահակաշվիլիի հանդիպումը Հռոմում կկայանա հունիսի 2-ին Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---