2 հունիսի 2011 - 11:34 AMT
Վանես Մարտիրոսյանը կոչ է անում բոլոր հայ երկրպագուներին աջակցել նրան Սաուլ Ռոմանի հետ մենամարտում

ՎանեսՄարտիրոսյանը հունիսի 4-ին Լոս Անջելեսում «Staples Center»-ում մենամարտ է անցկացնելու մեքսիկացի Սաուլ Ռոմանի դեմ, որի նկատմամբ հաղթանակը թույլ է տալու պայքարել Սաուլ Ալվարեսի հետ WBC գոտու համար: Այդ մենամարտում ֆավորիտ է համարվում Մարտիրոսյանը:Նա բնակվում է և մարզվում Գլենդելում ու վերջին երեք տարիներին իր մենամարտերն անցկացրել է Լոս Անջելեսում:

«Ռոմանի դեմ պայքարն ինձ հնարավորություն կտա մոտենալ չեմպիոնական գոտու համար պայքարին: Հուսով եմ, որ իմ բոլոր հայ երկրպագուներն այդ օրը կգան «Staples Center» և կօգնեն ինձ: 2011-ը իմ տարին է, և մենք միասին կարող ենք դառնալ աշխարհի չեմպիոն»,- Մարտիրոսյանի խոսքերը հաղորդում է boxingscene.com-ը: