2 հունիսի 2011 - 11:52 AMT
Արտակ Զաքարյան. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի ավարտվի համաձայնագրի կնքումով

Բացառված չէ, որ հունիսի 25-ին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հանգեցնելու է ղարաբաղյան հակամարտության կողմերի մոտեցումների ամբողջությանը:Այդ մասին Երևանում մամլո ասուլիում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա խոսքերով, հանդիպումը հազիվ թե ավարտվի ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ, բայց, ամենայն հավանականությամբ, «նրանք հանգելու են որոշակի պայմանավորվածությունների»:

Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահների հայտարարություններին, ապա Զաքարյանի կարծիքով, Դովիլում կատարած հայտարարությունն արձանագրել է այն ամենը, ինչն արդեն գոյություն է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Հայտարարությունը հերթական անգամ ամրագրել է այն, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է ՀՀԿ պատգամավորը: