2 հունիսի 2011 - 13:05 AMT
Այսօր Երևանում ներկայացրել են տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը կրթության մեջ

Այսօր Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչությունում կայացավ կլոր սեղան «Տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաները կրթության մեջ. զարգացման հեռանկարները» թեմայով:

Իրենց զեկույցներով հանդես եկան «ՆՏԲ Սոֆտ»-ի ավտոմատացման բաժնի տնօրեն Կիրիլ Գոլցովը, Մոսկվայի ֆինանսա-արդյունաբերական ակադեմիայի կոնտենտի և տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Անաստասիա Օժգիխինան և զարգացման ամբիոնի վարիչ Գրիգորի Ավետովը:

Կլոր սեղանի շրջանակներում անցկացվեց վեբինար (հատուկ տեսակ վեբ-կոնֆերանսների)՝ «Կրթության կազմակերպչական սխեմաներ ինտերնետի միջոցով` ավագ դպրոցում» թեմայով, որը վարեց մանկավարժական գիտությունների դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՄՖԱԱ էլեկտրոնային մանկավարժության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Անդրեևը:

Կլոր սեղանի շրջանակներում անցկացվելու է «Երիտասարդություն և կրթություն» կոչվող վիկտորինա: Վիկտորինան կվարի Գրիգորի Ավետովը:

Սեմինարի մասնակիցներն են բուհերի դասախոսներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ: