2 հունիսի 2011 - 14:16 AMT
Ռուսաստանի հավաքականի երկրորդ մարզումը Հայաստանի հետ խաղից առաջ քիչ մնաց ձախողեր հրդեհը

Հունիսի 1-ին ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը երեք մոսկովյան մարզումներից երկրորդն անցկացրեց Էդուարդ Ստրելցովի անվան մարզադաշտում: Սակայն մարզումը քիչ մնաց ձախողվեր հրդեհի պատճառով, որը բռնկվել էր համալիրի մոտ գտնվող սյան վրա:

Հրշեջները հասցրեցին ժամանակին մարել կրակը, և հավաքականի մարզումը շարունակեց իր ընթացքը: «Ինձ միանգամայն ձեռնտու է բոլոր ֆուտբոլիստների մարզավիճակը,- մարզումից հետո հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը: - Այո, առայժմ շատերն անհրաժեշտ մարզավիճակում չեն, չկա անհրաժեշտ կտրուկություն, լուծումների սրություն: Բայց կարևորն այն է, որ նրանք այդ ամենը ձեռք բերեն շաբաթ օրը: Դեռ ժամանակ կա: Մարզիկները հասկանում են, որ մեզ կարևորագույն հանդիպում է սպասում»:

Հայ ֆուտբոլիստների հետ հանդիպումից ռուսների գլխավոր մարզիչը միայն երեք միավոր է ակնկալում, հաղորդում է sovsport.ru-ն: Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում: