ՀՀԿ պատգամավորը խորհուրդ է տալիս ՀԱԿ-ին չխտացնել գույները երկխոսության շուրջ

ՀՀԿ պատգամավորը խորհուրդ է տալիս ՀԱԿ-ին չխտացնել գույները երկխոսության շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները միշտ երկխոսության ձեռք են պարզել ցանկացած քաղաքական ուժի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` անդրադառնալով իշխանությունների և ՀԱԿ-ի միջև հնարավոր երկխոսությանը:

«Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի հետ երկխոսությունը, բայց ես կցանկանայի, որպեսզի Կոնգրեսը չչափազանցնի այդ երկխոսության դրդապատճառները և հիմքերը: Համաներումը մարդասիրական քայլ էր և պայմանավորված էր ոչ թե ընդդիմության գործողություններով, այլ այն հանգամանքով, որ այս տարի մենք նշում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը»,- ասել է Զաքարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի քաղաքական զարգացումներ տեղի կունենան Հայաստանում, հաշվի առնելով համաներումով ՀԱԿ կողմնակիցներին ազատ արձակելը, Զաքարյանը հայտարարել է, որ երկրում քաղաքական գործընթացները պետք է ընթանան օրենքի և Սահմանադրության շրջանակներում, և 2008-ի մարտի դեպքերի կրկնությունը չի կարելի թույլ տալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---