2 հունիսի 2011 - 15:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ կառավարությունը որոշել է պարզեցնել պոլիկլինիկաների կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացը

Հայաստանի կառավարությունը հունիսի 2-ի նիստում որոշել է դասակարգել արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բժշկական հաստատությունների (պոլիկլինիկա) կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացը:

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այսուհետ պոլիկլինիկաներն ու բժշկական հաստատությունները չպետք է հիվանդի առողջական վիճակի մասին համապատասխան տեղեկանք տրամադրելու համար վճար վերցնեն: Նրա խոսքով, սույն կառավարական որոշումը դյուրացնում է Հայաստանի քաղաքացիների կյանքը: «Լողավազան այցելելու համար չպետք է տեղեկանք պահանջվի, այդ մոտեցումն ընդունված չէ աշխարհում, դա խորհրդային ժամանակների վերապրուկ է»,- ավելացրել է նա:

ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունն այն մասին, որպեսզի օրենքի շրջանակներում փոփոխություններ կատարվեն 23 գործառույթների կրճատման մասին փոփոխություններում` ընդգծելով, որ բոլոր մնացած կառույցները պետք է աջակցություն ցուցաբերեն այդ գործում:

ՖՈՏՈՇԱՐՔ