2 հունիսի 2011 - 16:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նիկոլ Փաշինյան. ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների անցկացումը համարում է առկա խնդիրների լուծման միակ միջոցը

Հայ ազգային կոնգրեսն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները համարում է երկրում առկա խնդիրների լուծման միակ միջոցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ եթե իշխանությունները շարունակեն ընթանալ ռեալիզմի ուղիով, կհասկանան, որ արտահերթ ընտրությունները միակ ելքն են, և դա հնարավորություն կտա հաղթահարել քաղաքական և համակարգային ճգնաժամը»,- ասել է նա:

Փաշինյանը նաև նշել է, որ չի հավատում, որ իշխանությունը կարող է այլ որոշում գտնել երկրում առկա խնդիրների լուծման համար բացի արտահերթ ընտրությունները: Ինչ վերաբերվում է իշխանությունների և ՀԱԿ փոխզիջմանը երկխոսության ժամանակ, ապա, Փաշինյանի խոսքերով, երկխոսությունն անպայմանորեն չի ենթադրում զիջումներ: Նա նշել է, որ բանակցությունների ժամանակ որոշիչ է կողմերի հարաբերակցությունը, մասնավորապես, ժողովրդի կողմից աջակցությունը, և որ իշխանությունները, ի տարբերություն ՀԱԿ-ի, այն չեն վայելում:

ՖՈՏՈՇԱՐՔ