Նիկոլ Փաշինյան. ՀԱԿ-ը երբեք իշխանությունների հետ անարժան գործարքի չի գնա

Նիկոլ Փաշինյան. ՀԱԿ-ը երբեք իշխանությունների հետ անարժան գործարքի չի գնա

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) երբեք իշխանությունների հետ անարժան գործարքի չի գնա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Դա անհնար է»,- ընդգծել է նա: Փաշինյանի խոսքով, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները շարունակում են ՀԱԿ-ի գլխավոր նպատակն ու պահանջը մնալ, և իշխանությունների հանդեպ Կոնգրեսի ճարտասանության փոփոխությունը բացատրվում է այդ նպատակին հասնելու մեխանիզմների փոփոխությամբ: «Երկխոսությունը, բանակցությունները այդ մեխանիզմներից մեկն է»,- նկատել է նա: Փաշինյանի խոսքով, երբ իրենք ասում են, որ մինչև վերջ են պայքարելու, դա չի նշանակում որևէ ժամանակային շրջանակներ, և որ «մինչև վերջը նշանակում է մինչև հերթական ընտրություններ»: Նա ավելացրել է, որ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ միայն իմպիչմենտի կամ նախագահի հրաժարականի դեպքում:

Փաշինյանը նշել է, որ զարմացած է այն հայտարարություններով, թե ՀԱԿ-ը մեղմացրել է իշխանությունների հանդեպ իր դիրքորոշումը: Նա հայտնել է, որ եթե 2008 թվականին ՀԱԿ-ը միայն մեկ պահանջ էր առաջադրում երկխոսություն սկսելու համար` «քաղբանտարկյալների» ազատ արձակում, ապա 2011-ին Կոնգրեսն արդեն 3 պահանջ առաջադրեց, որոնք իշխանությունը ստիպված եղավ կատարել: «Այդ իշխանություններն են մեղմացրել դիրքերը»,- նշել է նա: Փաշինյանը պատասխանել է նաև իշխանությունների հետ առաջիկա բանակցություններում ՀԱԿ-ի պատվիրակության կազմի մասին հարցին` հաղորդելով, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել: Ընդ որում, այն հարցին, թե արդյոք նա իրեն տեսնում է այդ պատվիրակության կազմում, Փաշինյանը ժպիտով պատասխանել է, թե «ինքս ինձ այնտեղ չեմ տեսնում»:

6  02.06.11 - Նիկոլ Փաշինյանի մալո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---