Հայկական ԱԷԿ-ը դեռ հայտ չի ներկայացրել շահագործման ժամկետների երկարացման համար

Հայկական ԱԷԿ-ը դեռ հայտ չի ներկայացրել շահագործման ժամկետների երկարացման համար

PanARMENIAN.Net - ՀԱԷԿ-ը տեխնիկական հնարավորություն ունի շահագործման ժամկետները երկարացնելու համար, սակայն այն դեռ հանդես չի եկել նման նախաձեռնությամբ: Այդ մասին հունիսի 2-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՄԱՏԱԳԷ-ի ՕSART առաքելության ղեկավար Գաբոր Վամոշը: «Մենք տեղեկացված ենք այն մասին, որ ատոմակայանը հայկական կանոնավորող մարմինի կողմից ունի շահագործման թույլտվություն մինչև 2016-ը»,- ասել է նա և հավելել, որ աշխարհում կա ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացնելու փորձ: «Որքան մեզ հայտնի է, նման պաշտոնական ծրագիր դեռևս չկա»,- ասել է նա:

Վամոշը հավելել է, որ որոշում պետք է ընդունի հայկական կանոնավորող մարմնի որոշումն այն դեպքում, եթե կայանը հանդես գա նման նախաձեռնությամբ:

Որոշ փորձագետների եզրակացության համաձայն ՀԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2016-ը, միաժամանակ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ կայանն աշխատելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի կառուցվել նոր էներգաբլոկ, հնարավոր է` մինչև 2018-ը:

OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովը, որը գործում է ՄԱԳԱՏԷ հովանու ներքո, ստուգումներ է իրականացրել Մեծամոր քաղաքի մոտ գտնվող ԱԷԿ-ում նրա գործունեության, անվտանգության ապահովման տեսանկյունից: Ստուգման արդյունքում խումբը նշել է դրական պրակտիկայի մի շարք օրինակներ, ինչպես նաև ներկայացրել է մի շարք երաշխավորագրեր դրանց կատարելագործման համար:

6  02.06.11 - ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ գործող OSART-ի հանձնախմբի մալո ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---