2 հունիսի 2011 - 18:01 AMT
Հայաստանում կզարգացնեն արկածային զբոսաշրջությունը

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր խնդիրներից մեկը երկրում զբոսաշրջությունը դիվերսիֆիկացնելն է: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տուրիստական ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը: Նրա խոսքով, մասնավորապես, Հիմնադրամը ներկայումս աշխատում է արկածային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում նա նկատել է, որ արկածային զբոսաշրջությունը կարող է ավելացնել երիտասարդ զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, քանի որ այն ավելի գրավիչ է երիտասարդների համար:

Ազոյանը հաղորդել է նաև, որ արկածային զբոսաշրջության զարգացումը հնարավոր է նաև Հարավային տուրիստական միջանցքի ռազմավարական նախագծի օգնությամբ: Նրա խոսքով, նախագծի շրջանակներում նախատեսվում է ավելի գրավիչ դարձնել երկրի մարզերի հարթավայրերը, ինչպես նաև զարգացնել այնպիսի հասկացություն, ինչպիսին է զբոսաշրջիկների բնակությունը գյուղական ընտանիքներում, ինչը լայն տարածում ունի արտասահմանում: