Հայաստանի նախագահը Հռոմում մասնակցել է Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին

Հայաստանի նախագահը Հռոմում մասնակցել է Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին

PanARMENIAN.Net - Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հռոմ:

Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. տոնակատարությունների շրջանակում հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ներկա են գտնվել զինվորական շքերթին, իսկ երեկոյան «Կվիրինալե» պալատում նրանք կունկնդրեն տոնի առիթով կազմակերպված համերգը:

Այսօր ի պատիվ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նախատեսված է նաև պաշտոնական ընթրիք` Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի և տիկին Կլիո Մարիա Նապոլիտանոյի անունից:

Ավարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կվերադառնա Երևան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---