200 տարի ընդմիջումից հետո Սբ. Գեղարդը տարվեց Այրիվանք 2 հունիսի 2011 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին տեղի ունեցավ Սուրբ Գեղարդի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Այրիվանք տեղափոխելու ծիսական արարողությունը: Այսօր առավոտյան այն տեղափոխվեց Այրիվանք, որտեղ տեղի ունեցավ Սբ. Պատարագ, որտեղ հավատացյալները հաղորդակցվեցին մասունքի հետ: Այնուհետև Աստվածամուխ Գեղարդով կատարվեց անդաստանի կարգ և մատաղի օրհնություն: Վերջում «Կարին» երգի-պարի համույթը հանդես եկավ ժողովրդական պարերով: Այս տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր, և այս արարողությունը կկատարվի յուրաքանչյուր տարի: Մասունքը վերջին 200 տարիների ընթացքում առաջին անգամ է տեղափոխվել Այրիվանք: Այսօր երեկոյան այն կվերադառնա Էջմիածին: Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |