3 հունիսի 2011 - 13:20 AMT
Կազանում կարող է ստորագրվել ինչ-որ փաստաթուղթ, հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը

Գոյություն ունեն որոշակի սպասումներ նրանից, որ Կազանում ստորագրվելու է որոշակի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, նախագահների վրա ճնշում է գործադրվելու, բայց այն գործադրվում է ոչ առաջին անգամ, և դիմադրությունեը ներսից հաճախ ավելի ուժեղ է, քան դրսից: «Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն պարտվում է, արտաքին ճնշումը չի գործում: Եթե ամեն դեպքում ինչ-որ համաձայնագիր ստորագրվի, ապա դա կլինի բավական անորոշ փաստաթուղթ սկզբունքների հաստատմամբ, որոնք հետադարձ արդյունքով կարող են ազդել Թուրքիայում նախընտրական շրջանի վրա»,- ասել է Իսկանդարյանը: