3 հունիսի 2011 - 14:21 AMT
Օրհան Փամուկը պետք է հատուցում վճարի «թուրքական արժանապատվությունն անարգելու» համար

Ստամբուլի Շիշլի շրջանի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը պետք է հատուցում վճարի: Փամուկին պարտադրել են 1000-ական լիր վճարել հայցվորներից յուրաքանչյուրին այն բանի համար, որ շվեյցարական Das Magazin հրատարակությանը տված հարցազրույցում նա ասել է հետևյալը. «Մենք 30 հազար քուրդ և 1 միլիոն հայ ենք սպանել: Թուրքիայում ոչ մեկի համարձակությունը չի բավակացնում դա ասելու համար: Իմ համարձակությունը բավականացնում է»: Դատարանի վճռի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ Փամուկը մեղավոր է ճանաչվել «պատմական փաստերի վրա հիմնված իրողությունների աղավաղման և թուրք ժողովրդի բարոյական կերպարի խեղաթյուրման համար, թուրք ժողովուրդը նրա կողմից ներկայացվել է որպես ցեղասպանություն իրագործած և մարդու իրավունքները ոտնահարած, թուրք ժողովրդի հրապարակային նվաստացման համար», գրում է թուրքական Hurriyet թերթը:

Թուրք գրող Օրհան Փամուկը 2005 թվականից ի վեր հետապնդումների է ենթարկվում Թուրքիայում 1915 թվականի հայերի կոտորածի մասին հայտարարությունների համար: 2006 թվականին Փամուկը Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ «Ձյուն» վեպի համար, որում հիշատակում է Կարսում բնակված հայերի մասին: