3 հունիսի 2011 - 15:24 AMT
Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար նշանակվեց Արման Խաչատրյանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի կառավարիչ (հիմնադրամի տնօրեն)` սույն թվականի հունիսի 15-ից:

Ավելի վաղ այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ Արման Խաչատրյանը լքում է «Հայփոստի» ղեկավարի պաշտոնը, իսկ նոր ղեկավարի անունը հայտնի է դառնալու հաջորդ շաբաթ: «Արման Խաչատրյանը իրոէ լքում է պաշտոնը»,- ասել է նա: Ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունում հաղորդել են, որ նրանք դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունեն նոր նշանակման մասին, քանի որ հիմնադրամի ղեկավարի անունը հայտնի է լինելու Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվելու դեպքում, որի մասին էլ տեղեկացվելու է հասարակությանը: