3 հունիսի 2011 - 16:01 AMT
Երևանում Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

Հունիսի 4-5-ը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Ֆուտբոլային ակադեմիայի սպորտային դահլիճում (Աճառյան փ. 35/31) կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար` նվիրված հաջորդ տարի Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ թիմերը: Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 4-ին ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից: