Այվազովսկու առևանգված կտավներից մեկը վերադարձվեց Հայաստանի ազգային պատկերասրահին

Այվազովսկու առևանգված կտավներից մեկը վերադարձվեց Հայաստանի ազգային պատկերասրահին

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահին հանձնվեց «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը: Այն 21 տարի առաջ առևանգվել էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի ընկերությունից և այս տարվա փետրվարի 26-ին հանվելու էր աճուրդի «Գելիոս» մոսկովյան աճուրդատանը:

Կտավը հանձնվեց սեփականատեր, ՌԴ սենատոր Հովհաննես Օհանյանի կողմից, ում հավաքածուն համալրված է շուրջ 200 հայ, ռուս և այլազգի նկարիչների աշխատանքներով: Նա ժամանակին ձեռք բերելով այս աշխատանքը 24 մլն. ռումբլիով, որոշել էր վաճառել աճուրդի միջոցով: Տեղեկանալով, որ աշխատանքը իրականում գողացված է, որոշում է հանձնել հայրենիքի գլխավոր թանգարանին: «Ես շատ ուրախ եմ, որ նկարը հասավ իր օրինական սեփականատերին: Երևի ի վերուստ էր որոշված, որ նկարը ես` հայս ստանամ, որ վերադարձնեմ Հայաստանին: Ես նույն վայրկյանին որոշեցի նկարը հանձնել ՀԱՊ-ին»-, բացման ժամանակ ասաց Օհանյանը:

Կտավի հանձնմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ռուսաստանի Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված օրենսդրության կառավարման վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Պետրակովը, ով Համիկ Պողոսյանին հանձնեց շնորհակալագիր, նույն ծառայության մշակութային արժեքների հայտնաբերման և վերադարձման բաժնի պատասխանատու Օլեգ Դերևյանկոն, ինչպես նաև արվեստաբան, ՀԱՊ նախկին ղեկավար Շահեն Խաչատրյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---