3 հունիսի 2011 - 16:14 AMT
Բորիսպոլում հայկական համայնք է ստեղծվել

Հունիսի 2-ին Կիևի մարզի Բորիսպոլ քաղաքում կայացավ Բորիսպոլի և Բորիսպոլի շրջանի նոր հայկական համայնքի հիմնադիր ժողովը:

Ինչպես հաղորդել է Կիևի հայ երիտասարդության համակարգող Արայիկ Խաչատրյանը, հիմնադիր ժողովին ներկա էին Կիևի մարզի և Բորիսպոլի շրջանային վարչակազմի ներկայացուցիչներ, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան խորհրդական Արտակ Գրաբսկին և մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները Կիևի հայկական եկեղեցու առաջնորդ Հովհաննես Շահնազարյանի օրհնությունը ստացան:

Բորիսպոլի նորաստեղծ համայնքի ղեկավար է ընտրվել Ագրաոն Կրավչենկոն: Նրա խոսքով, կազմակերպության առաջիկա ծրագրերի մեջ մտնում է հայկական դպրոցի ստեղծումը, հաղորդում է Analitika.at.ua-ը: