3 հունիսի 2011 - 18:59 AMT
Իշխանությունները հերքում են Եմենի նախագահի մահվան մասին լուրերը

Եմենի իշխանությունները հերքում են երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի մահվան մասին լուրերը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սանայի փոխքաղաքապետին և իշխանության ներկայացուցիչներին: Փոխքաղաքապետը հաղորդել է, որ նախագահի հետ ամեն ինչ կարգին է, և մոտ ժամանակներս նա պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին:

Ավելի վաղ Եմենի Suhail ընդդիմադիր հեռուստաալիքը հաղորդել էր, որ նախագահ Սալեհը սպանվել է նախագահական պալատի հարևանությամբ գտնվող մզկիթի գնդակոծության արդյունքում: